Տարբեր ոլորտներում կատարվելիք աշխատանքներից զատ, Մուշեղ Մուրադյանն անդրադարձավ նաեւ մարզպետարանում կառուցվածքային փոփոխությունների մասին լուրերին, հաստատեց, որ, այո, փոփոխություններ լինելու են, սակայն դեռեւս պետք է հաստատվի թվաքանակ, որից հետո էլ կկատարվի իրազեկումը համապատասխան բաժինների աշխատակիցներին: Այս առումով նախատեսվում է որոշակի պատկեր տեսնել հունիսի 1-ին: