ԵԽԽՎ-ի 40 խորհրդարանականներ Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը

5.05.2023 - 19:45 դիտում

ԵԽԽՎ-ի 40 խորհրդարանականներ հայտարարություն են հրապարակել, որում Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և կատարել ՄԻԵԴ-ի ու ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումները:

Հայտարարության մեջ օրենսդիրները նշում են, որ Ադրբեջանը 2023 թվականի ապրիլի 23-ին միակողմանիորեն փակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, խախտել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը և տեղի 120 հազար բնակչի համար ստեղծել մարդասիրական ծանր հետևանքներ:

«Մենք պահանջում ենք, որ Ադրբեջանը կատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը պարտավորեցնում է ապահովել Լաչինի միջանցքով երկկողմանի անխոչընդոտ տեղաշարժը:

Մենք պահանջում ենք Ադրբեջանին վերջ դնել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմանը և վերականգնել մարդկանց ազատ տեղաշարժն ու բեռների տեղափոխումը:

Մենք Ադրբեջանին կոչ ենք անում բարեխղճորեն համագործակցել միջազգային կառույցների հետ և թույլատրել փաստահավաք այցերը Լեռնային Ղարաբաղ»,- գրել են պատգամավորները և Եվրոպայի խորհրդին կոչ են արել գործել՝ պաշտպանելով տարածաշրջանի ժողովրդի իրավունքները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ