Լիբանանը խստագույնս դատապարտում է տեսանյութերում տեղ գտած գործողությունները, որոնք ադրբեջանցի զինվորները կատարում են հայ զինվորների նկատմամբ, ինչը 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների կոպիտ խախտում է։ Այս մասին ասվում է Լիբանանի ԱԳՆ թվիթերյան գրառումում։
Լիբանանը նույնպես ողջունում է Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունը այս տեսանյութերի վերաբերյալ հետաքննություն սկսելու մասին։
١) يدين لبنان بأشد العبارات محتوى الأشرطة المصورة التي يظهر فيها جنود أذاريين وهم يقومون بأفعال ضد جنود أرمن تخرق بشكل فاضح إتفاقيات جنيف للعام ١٩٤٩.
— Mofa Lebanon (@Mofalebanon) October 6, 2022