Լավրովը դժգոհություն է հայտնել, որ ՀԱՊԿ առաքելության հարցով Երևանի հետ կոնսենսուս չստացվեց

Աննա Կոստանյան 19.04.2024 - 17:01
19.04.2024 - 17:01 դիտում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ՀԱՊԿ-ի շուրջ զարգացումներին:

«Երբ ասում են, որ ՀԱՊԿ-ն ի վիճակի չէ որոշել իր պատասխանատվության գոտին Հայաստանում, հարկ է նշել, որ Հայաստանն ինքը չի սահմանել այն: Նախ պետք է, որ Հայաստանը հստակեցնի իր սահմանը և ավարտին հասցնի սահմանազատումը, ինչով հիմա ՀՀ իշխանությունն ակտիվ զբաղվում է»,- հայտարարել է Լավրովը:

Նա նաև բողոքել է, որ ՀԱՊԿ առաքելության հարցով Երևանի հետ կոնսենսուս չստացվեց, իսկ ԵՄ դիտորդների հետ ստացվեց: Լավրովը հույս է հայտնել, որ ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը ուղիղ շփումներ կունենան և կկարողանան քննարկել առկա խնդիրները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ