Լաչինի միջանցքի արգելափակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ․ Փաշինյան

Աստղիկ Խաչատրյան 25.05.2023 - 23:15
25.05.2023 - 23:15 դիտում

Տնտեսական դինամիկայի առումով Եվրասիական տնտեսական միությունում ամեն ինչ առնվազն վատ չէ: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տարածաշրջանային իմաստով, իհարկե, մենք բավական լարված իրավիճակ ունենք Լեռնային Ղարաբաղում` Լաչինի միջանցքում. այդ մասին այսօր մեկ անգամ չէ, որ խոսել ենք: Ցավոք, ի հակադրություն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Ադրբեջանն ապօրինաբար արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով ԼՂ-ն հայտնվել է հումանիտար ճգնաժամի իրավիճակում: Դուք գիտեք, որ Ադրբեջանը նաև արգելափակել է բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, ինչն էլ ավելի է վատացնում հումանիտար իրավիճակը»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է նաև, որ դժվարացել է սննդամթերքի և ապրանքների մատակարարումը ԼՂ. Փաշինյանը նշել է` թեպետ այս հարցում աջակցում են ռուս խաղաղապահները, սակայն ընդգծել` Լաչինի միջանցքի արգելափակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների ներկության պարագայում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ