Իսրայելական զինվորականները պայթեցրել են Գազայի խորհրդարանի շենքը, որի ամբիոնին վերջերս խմբակային լուսանկարվել էին։ Փոխանցում է РИА Новости-ն։
«Իսրայելական ուժերը պայթեցրել են շենքը, որը ծառայել է որպես Գազայի խորհրդարան»։
Ըստ լրատվամիջոցի՝ այն վերջին տարիներին չի գործել։
Նշենք՝ ավելի վաղ Times of Israel-ը հայտնել է, որ իսրայելական բանակի Գոլանի բրիգադի զինվորները գրավել են Գազայի խորհրդարանը։ 2007 թվականից այս օրենսդիր խորհրդի շենքում հանդիպում են բացառապես ՀԱՄԱՍ-ի անդամները։
Նույն օրը հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարեց, որ պաղեստինյան շարժումը կորցրել է քաղաքի վերահսկողությունը։