«Ծուղակ»

Աննա Կոստանյան 14.07.2021 - 15:09
14.07.2021 - 15:09 դիտում

Սերիալի հերոուհին՝ Ալիսը հաջողակ քննիչ է, ում կյանքում հայտնվում է գեղեցիկ և էլեգանտ Կիրան: Վերջինիս հաջողվում է գրավել հերոսուհու սիրտը: Ալիսն իր բոլոր գաղտնիքները պատմում է Կիրանին, տրամադրում է նրան նաև իր բոլոր կարևոր փաստաթղթերը:
Նրանց հարսանիքից մեկ օր առաջ Կիրանը, վերցնելով մի քանի միլիոն և կարևոր փաստաթղթեր, գնում է անհայտ ուղղությամբ:
Ալիսը սկզբում ծանր է տանում, սակայն շատ արագ հասկանում է՝ գործել է պետք: Իր նախաքննության արդյունքում Ալիսը պարզում է, որ Կիրանն արդեն երկար ժամանակ է ամուսնացած է և նա իր կնոջ հետ հաճախ է նման խարդախություններ արել: Իսկ հետո՞: Իսկ հետո, թե ինչ է անում Ալիսը կինանք՝ դիտելով «Ծուղակ»-ը շաբաթ կիրակի՝ ժամը 22:00-ին «Ցայգ» ի եթերում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ