«Գազպրոմն» այս պահի դրությամբ գազի սակագնի վերանայման հայտ չի ներկայացրել. ՀԾԿՀ նախագահ

Աննա Կոստանյան 2.06.2021 - 15:08
2.06.2021 - 15:08 դիտում

Գազի ներմուծման պայմանագիրը երկարաձգվել է մինչև հուլիս: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Նրա խոսքով՝ նախարարությունը բանակցում է հետագա սակագնի և պայմանների շուրջ: «Վերջնական սպառողների համար սակագնի վերանայման համար կա ընթացակարգ, «Գազպրոմի» կողմից պետք է լինի վերանայման հայտ, 80 աշխատանքային օրվա այն կարող է քննարկվել, վերանայված սակագինը կկիրառվի 30 օրվա ընթացքում»,- նշեց Բաղրամյանը՝ հավելելով, որ այս պահին սակագնի վերանայման հայտ չկա:

Նա ասաց, որ եթե սակագնի պայմանները նույնը լինեն, կարող են և հայտ չներկայացնել:

Գարեգին Բաղրամյանը նշեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի վերջին վերանայումը եղել է փետրվարի 1-ին, և եթե շուկայում ցնցումներ չլինեն, օրինակ՝ գազի գնի վերանայում, էլեկտրաէներգիայի սակագինը մինչև հաջորդ տարվա փետրվար չի փոխվի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ