Հաշվի առնելով Հայաստանի և Եվրոպական միության միջև ընդլայնված հարաբերություններն ավիացիայի ոլորտում, որի վկայությունն է Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ստորագրումը (CAAA), Եվրոպական հանձնաժողովն աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ի հայտ եկած թերությունները շտկելու և ավիացիոն անվտանգությունը բարելավելու համար: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Ֆեյսբուքի էջից:
Վերջերս ԵՄ-ի կողմից ստորագրվել է «ԵՄ աջակցությունը Հայաստանում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից թռիչքային անվտանգության վերահսկողության ուժեղացմանը թռիչքային գործունեության և թռիչքային պիտանիության պահպանման ոլորտներում» նոր պայմանագիրը։
Հաշվի առնելով Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդլայնված հարաբերություններն ավիացիայի ոլոտում, որի վկայությունն է Ընդհանուր…
Опубликовано European Union in Armenia Среда, 1 декабря 2021 г.