Եթե տաքսիներում չլինի անկանխիկ վճարման հնարավորություն քաղաքացին կարող է չվճարել և գնալ. Նիկոլ Փաշինյան

Աննա Կոստանյան 22.06.2023 - 13:30
22.06.2023 - 13:30 դիտում

Տաքսիների հետ կապված կանխիկի շրջանառությունը պետք է կրճատենք և միջնաժամկետում վերացնենք: Հիմա աշխարհում դա ընդունված է, որ տաքսիներում նաև պոս-տերմինալներ են տեղադրվում: Իհարկե հիմա էլ անկանխիկ սմարթֆոնների հավելվածներով վճարելու հնարավորությունը կա, բայց սա էլ պետք է մեր հեռանկարում լինի:

Ասել է Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ:

«Եթե շահառուները քարտով են երթևեկում, կամ կանխիկ դրամ չունեն և եթե տաքսիներում չկա անկանխիկ վճարելու հնարավորություն, մենք պետք է իրենց որոշակի հնարավորություններ տանք, որովհետև դա շահառուի պարտավորությունը պետք է չլինի, որ ինքը կանխիկ կամ էլեկտրոնային դրամ ունենա, այլ ծառայությունը մատուցողի»,-ասել է նա:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարաար Գնել Սանոսյանը նշեց, որ վարչապետի թվարկածները իրենք ներառել են օրենքի նախագծում:

«Եվ ֆիզիկական անձանց դեպքում, և էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսիների դեպքում, սահմանվել է պարտադիր պահանջ, որպեսզի ունենան էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա և էլեկտրոնային անդորրագիր: Այս օրենքը 2024 թվականի սեպտեմբերից կմտնի ուժի մեջ»,- ասել է Սանոսյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ