ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրու «Ավտոկայան» թաղամասում հայտնաբերվել է նորածին տղա երեխա: Լքված երեխայի մասին ահազանգը ստացել է հուլիսի 3-ին՝ ժամը 10:10-ին: Երեխան հայտնաբերվել է Շահումյան փողոցում՝ ավտոկայանի մերձակայքում:
Երեխային նկատել է պատահական անցորդը, լսելով երեխայի լացի ձայնը մոտեցել է երեխային և անմիջապես ահազանգել ոստիկանություն: Նորածինը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»:
Ըստ ականատեսների երեխան փաթաթված է եղել բարակ ծածկոցով ու մեկ տակաշորով, կեղտոտ ու անխնամ:
Երեխան հիմա գտնվում է «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի» վերակենդանացման բաժանմունքում և անցել է համապատասխան բուժզննում: