Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 17:17-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի սկզբնամասում՝ գետի մեջ, արգելափակվել է երկու ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենաներից մեկը գետից դուրս է բերվել տեղի ուժերով:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Nissan Patriot մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա)։