Ռուսաստանն աջակցում է Զապորոժիեի ատոմակայանի շրջանում պաշտպանական գոտի ստեղծելու՝ Գրոսիի գաղափարին

Անի Հովհաննիսյան 25.10.2022 - 19:55
25.10.2022 - 19:55 դիտում

Ռուսաստանն, ընդհանուր առմամբ, աջակցում է Ռաֆայել Գրոսիի գաղափարին՝ Զապորոժիեի ատոմակայանի շրջանում պաշտպանական գոտի ստեղծելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը:

Նրա խոսքով՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարի նախաձեռնությունը ենթադրում է նաև էլեկտրակայանի տարածքից և էլեկտրակայանի տարածքի վրա կրակոցների արգելք:

Ուլյանովը տեղեկացրել է, որ ԱԷՄԳ-ի տեսուչների՝ Ուկրաինա այցելելու նախնական արդյունքները կարող են հայտնվել ուղևորությունից մեկ շաբաթ անց, իսկ վերջնական արդյունքները՝ ավելի ուշ: Նա նշել է նաև, որ գործակալության մասնագետները ստուգումների նպատակով առաջիկա օրերին կայցելեն Կիև և Ժոլտիե Վոդի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ