Բջնիում փրկարարները դուրս են բերել գետի մեջ արգելափակված ավտոմեքենան

Անի Հովհաննիսյան 25.10.2022 - 20:48
25.10.2022 - 20:48 դիտում

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 17:17-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի սկզբնամասում՝ գետի մեջ, արգելափակվել է երկու ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենաներից մեկը գետից դուրս է բերվել տեղի ուժերով:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Nissan Patriot մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա)։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ