Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի թեմայով բանակցություններում ըմբռնման որոշակի փոփոխություն կա: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին, թե Արևմուտքի, Ռուսաստանի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցություններում որևէ կողմ պատրաստակամություն հայտնե՞լ է ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի երաշխավորի դերը, երաշխավորը պետք է լինի որևէ երկի՞ր, թե՞ կառույց։