«Արագածը ՀՀ-ում է, Արարատը ՀՀ-ում չէ».Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արարատ ու Արագած լեռների հետ կապված թեմային

Աննա Կոստանյան 22.05.2023 - 16:28
22.05.2023 - 16:28 դիտում

Ինչու վարչապետը սկսեց քննարկել Արարատ ու Արագած լեռների հետ կապված թեման հիմա՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ֆոնին: Ասուլիսում հնչած հարցին պատասխանելիս՝ վարչապետը նշել է՝ խոսքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք հանդիսացող և չհանդիսացող հատվածների մասին է:

«Արագածը ՀՀ-ում է, Արարատը ՀՀ-ում չէ»,- ասաց վարչապետը:

Հիշեցնենք՝ դպրոցականների հետ հանդիպմանը վարչապետն ասել էր՝ Հայաստանի ամենաբարձր լեռը ոչ թե Արարատն է, այլ Արագածը։

«Մեր բոլոր պրոբլեմները գտնվում են Արարատի ու Արագածի՝ երազանքի ու իրականության արանքում»,- հայտարարել էր Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ