«Մե սպանդանոց ունիք, հազիվ մե կով կմորթեն». մսագործները բողոքում են Շիրակի մարզպետարանում

Աստղիկ Խաչատրյան 22.05.2023 - 15:40
22.05.2023 - 15:40 դիտում


Շիրակի մարզի մսագործներն ու մսավաճառներն են: Շիրակի մարզպետարանում են բողոքով. պատճառը պարտադիր սպանդանոցային մորթի պահանջի հետևանքով առաջացած տուգանքներն են և ոչ միայն: Խնդիրն այն է, որ մարզում մսավաճառները, որոնք տուգանվել են, չեն ներկայացրել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրամադրվող համապատասխան փաստաթուղթը, ինչն էլ հանգեցրել է տուգանքների, որոնք վճարել վերջիններս ի վիճակի չեն:
Սա մսագործների մեծ խնդիրների փոքր մասն է, վերջիններս նշում են՝ մարզում այս պահին աշխատում է միայն մեկ սպանդանոց, այն էլ Անի համայնքի Հայկաձոր բնակավայրում է, ավելի հեռու գյուղերից բարդ է ամեն անգամ կիլոմետրեր հաղթահարելու համար վճարել 40000 դրամից ավելի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ