ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վաղը կմեկնի Եգիպտոս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Մարտի 7-9-ը Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կահիրեում՝ մասնակցելու Արաբական երկրների լիգայի՝ նախարարական մակարդակով խորհրդի նիստին»,– գրել է Հունանյանը ֆեյսբուքյան էջում։
Այցի ընթացքում նախատեսվում են նաև հանդիպումներ՝ ներառյալ Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի հետ։
Արարատ Միրզոյանը կմեկնի Եգիպտոս
6.03.2023 - 22:32
նախորդ գրառումը