Երկրաշարժերից հետո Թուրքիայում 230 հազարից ավելի շենք շարքից դուրս է եկել. Էրդողան

6.03.2023 - 22:38 դիտում

Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով Թուրքիայում առնվազն 230 հազար շենք ոչ պիտանի վիճակում են կամ փլուզվել են։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Թուրքիայի կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ընթացքում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Երկրաշարժերից տուժած 11 նահանգներում փլուզվել են, փլուզման վտանգի տակ են կամ խիստ վնասված ավելի քան 230 հազար շենք», – ասել է Էրդողանը։
Նա հավելել է, որ իշխանությունները աղետից տուժածների համար նախատեսում են 405 հազար բնակելի միավոր և 83 հազար գյուղական տուն կառուցել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ