Մեսսին մուլտսերիալի հերոս կդառնա

6.03.2023 - 22:30 դիտում

Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն, ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին անիմացիոն սերիալի հերոս է դառնալու։ Այս մասին հայտնում է Deadline պարբերականը։
Սերիալը նախատեսված է լինելու մանուկների և պատանիների համար։ Սերիալի ստեղծման վրա աշխատելու է Sony Music Entertainment ընկերությունը, սակայն ժամկետների մասին դեռ չի հաղորդվում։ Ինքը` Մեսսին, մեկնաբանելով նորությունը, խոստովանել է, որ փոքր հասակում մուլտսերիալներ շատ է սիրել։
«Անիմացիոն նախագծին մասնակցելու հնարավորությունը երջանկացնում է ինձ, երազանքս կատարվում է։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել Sony Music–ին այս նախագծին մասնակցելու համար, հույս ունենք, որ արդյունքը կհավանեն բոլորը, հատկապես աղջիկներն ու տղաները», – ասել է Մեսսին

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ