Հոկտեմբերի 22-ին, ժամը 12:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել ճանապարհամերձ ձորում, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին «Toyota Highlander» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Ղ., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Փրկարարները վարորդին, ուղևորներ Ե․ Ղ․-ին (ծնված 1988 թ.), Մ․ Ղ․-ին (ծնված 2010 թ.) և Ս․ Ղ․-ին (ծնված 2013 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից, փակել գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան:
Մ. Ղ․-ն հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար: