ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը երեքշաբթի բանակցություններ կանցկացնեն Կատարում։
«Իրանը հանդիպում է խնդրել։ Այն տեղի կունենա վաղը՝ Դոհայում»,- գրել է նա Truth Social-ում, բայց մանրամասներ չի հայտնել։
Ավելի վաղ՝ նույնիսկ Թրամփի գրառումից առաջ, Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել էր ԱՄՆ-ի հետ աշխատանքային խմբի մակարդակով որևէ բանակցություն անցկացնելու մասին հաղորդագրությունները։
«Թեև Կատարի հետ խորհրդակցությունները շարունակվում են սովորական ռեժիմով, Դոհայում աշխատանքային խմբերի միջև տեխնիկական բանակցությունների մասին որոշ լրատվամիջոցների հաղորդագրությունները չեն հաստատվում»,- IRNA-ն մեջբերել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադիի խոսքը։
Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ երեքշաբթի Կատարում տեղի կունենան ԱՄՆ-Իրան տեխնիկական բանակցությունները, որոնց ընթացքում կողմերը կփորձեն ընդհանուր մեկնաբանության հասնել նախկինում ստորագրված փոխըմբռնման հուշագրի դրույթների վերաբերյալ։
