Հայաստանում կարևոր հանդիպում եմ ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Աբդոլլահիան

22.10.2022 - 18:05 դիտում

Հայաստանում կարևոր հանդիպում եմ ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հարավային Կովկասի անվտանգության, Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հարցերով: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

«Հյուսիս-հարավ տարանցիկ երթուղու ամրապնդումը, երկու երկրների միջև առևտրի և զբոսաշրջության զարգացումը մեր առաջնահերթությունն են։ Դրան էր ուղղված Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը»,- նշել է դիվանագետը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ