Ասկերանի երկու համայնքում և Մարտունիում նախատեսվում է չպայթած ռազմամթերքի վնասազերծում

Գոհար Ստեփանյան 8.01.2021 - 11:47
8.01.2021 - 11:47 դիտում
 Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի կողմից չպայթած ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, ինչպես նաև Մարտունիում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը.
«Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։ Պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- ասված է հաղորդագրության մեջ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ