Հայաստանի հարավում անհրաժեշտ է հնարավորինս շատ այլընտրանքային ճանապարհներ ստեղծել, որպեսզի Գորիս-Կապան մայրուղուց կախվածությունը կնվազի: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ Կապան-Գորիս ճանապարհին գրանցվող միջադեպերը հերթական անգամ հաստատում են հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման և սահմանագծման աշխատանքները սկսելու անհրաժեշտությունը, նա աել է, որ այդտեղ որոշակի գործընթաց պետք է սկսել։