Ամենակարևոր խնդիրն է, որ Ադրբեջանը վերադարձնի բոլոր ռազմագերիներին և բռնի կերպով պահվող անձանց. Արա Այվազյան

Գոհար Ստեփանյան 6.05.2021 - 11:57
6.05.2021 - 11:57 դիտում

Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը՝ ընդլայնված ձևաչափով։

«Ամենակարևոր խնդիրն այն է, որ Ադրբեջանը վերադարձնի բոլոր ռազմագերիներին և բռնի կերպով պահվող անձանց: Եվ այս խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի, որի մասին վկայում են նաև միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական զանգվածային խախտումները»,- հայտարարել է Արա Այվազյանը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ