Լավրով. Ռուսաստանը քննարկում է «Սպուտնիկ V» պատվաստանյութը 1 միլիոն չափաբաժնով Հայաստան մատակարարելու հնարավորությունը

Աննա Կոստանյան 6.05.2021 - 12:34
6.05.2021 - 12:34 դիտում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ քննարկվում է «Սպուտնիկ V» պատվաստանյութը 1 միլիոն չափաբաժնով Հայաստան մատակարարելու հնարավորությունը:

«COVID-19 համավարակի սկզբից մենք սերտորեն համագործակցում ենք, Ռուսաստանն օգնություն է տրամադրում Հայաստանին կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու հարցում:

Մոտ ապագայում նախատեսվում են լրացուցիչ մատակարարումներ, մշակվում է մեր հայ ընկերների խնդրանքը մեկ միլիոն չափաբաժին տրամադրելու վերաբերյալ», – ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի պաշտոնակատարի հետ հանդիպման ժամանակ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ