ՌԴ արտգործնախարարը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Գոհար Ստեփանյան 6.05.2021 - 11:39
6.05.2021 - 11:39 դիտում

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևան կատարած այցի շրջանակում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Հուշահամալիրում Սերգեյ Լավրովին դիմավորել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: Լավրովը և Այվազյանը ծաղկեպսակներ են դրել հուշահամալիրի պատին, ինչպես նաև ծաղկեփունջ՝ հուշահամալիրի անմար կրակի մոտ:

Այնուհետև Հիշողության պուրակում Այվազյանը և Լավրովը ջրել են այն եղևնին, որը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը տնկել էր 2007-ին:

Ընդհանուր առմամբ՝ պուրակում կա 200 ծառ, որոնք տարբեր տարիներին տնկել են հանրահայտ քաղաքական գործիչները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ