Wizz Air-ը Բուդապեշտ-Երևան-Բուդապեշտ երթուղով թռիչքներ կիրականացնի

Աստղիկ Խաչատրյան 28.02.2024 - 16:47
28.02.2024 - 16:47 դիտում
Wizz Air ավիաընկերությունը ս.թ. հունիսի 17-ից գործարկելու է Բուդապեշտ-Երևան-Բուդապեշտ երթուղով չվերթերը: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ