Wildberries-ը կչեղարկի Visa և Mastercard քարտերով վճարումների միջնորդավճարները

Աստղիկ Խաչատրյան 13.10.2023 - 23:19
13.10.2023 - 23:19 դիտում

Wildberries-ը կչեղարկի Visa և Mastercard քարտերով ապրանքների վճարման միջնորդավճարը և հաճախորդներին կվերադարձնի պահված լրացուցիչ միջոցները։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Wildberries»-ը որոշել է չեղարկել Visa և Mastercard քարտերով վճարումների դեպքում հավելյալ ծախսերի գանձման մեխանիզմի կիրառումը։ Ընկերությունը նաև որոշել է վերադարձնել լրացուցիչ պահված միջոցները հարթակի բոլոր հաճախորդներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Որոշումն ընդունվել է հոկտեմբերի 12-ին Գլխավոր դատախազությունում տեղի ունեցած հանդիպման արդյունքում ՝ Wildberries-ի, Ռուսաստանի բանկի և Ռոսպոտրեբնադզորի ներկայացուցիչների հետ։

«Աշխատանքային հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոչ պատշաճ որակի ապրանքների հետ աշխատելու համակարգը: Նման ապրանքների վերադարձի համար վճար չի գանձվում, ընդ որում, համապատասխան որակի ապրանքներից հրաժարվելու դեպքում՝ ընկերությունը գնորդին վերադարձնում է գումարը՝ բացառելով իր լոգիստիկայի ծախսերը, Ընկերությունը կարևորում է իր սոցիալական ուղղվածությունը և հավատարմությունը սպառողների պաշտպանության սկզբունքներին»,- հայտնում է մամուլի ծառայությունը։

Wildberries-ն ավելի վաղ հայտարարել էր, որ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանում թողարկված Visa և Mastercard քարտերով պատվերները վճարելիս գանձվելու է ապրանքի գնի 3%-ի չափով միջնորդավճար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ