Գազայի հատվածում պաղեստինցիների զոհերի թիվը գերազանցել է 1,8 հազարը

Աստղիկ Խաչատրյան 13.10.2023 - 23:15
13.10.2023 - 23:15 դիտում

Գազայի հատվածում իսրայելական հարվածների արդյունքում զոհված պաղեստինցիների թիվը հասել է 1845-ի, Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է 6700 վիրավորի մասին։

«Իսրայելի շարունակվող ագրեսիայի արդյունքում ավելի քան 1845 մարդ է զոհվել, 6700-ը վիրավորվել, 450 հազարը բռնի տեղահանվել է», – ասվում է գերատեսչության զեկույցում, որը տեղադրված է Facebook-ի պաշտոնական էջում։

Նախկինում հաղորդվում էր 1799 զոհի մասին, ավելի քան 6,3՝ վիրավորի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ