The Washington Post. Ղարաբաղում հակամարտության ընթացքում զոհվել է առնվազն 50 սիրիացի վարձկան

Գոհար Ստեփանյան 15.10.2020 - 10:55
15.10.2020 - 10:55 դիտում

aysor.am Ադրբեջանը հերքում է բախումներին օտարերկրյա գրոհայինների ներգրավումը: Զոհված առնվազն 52 վարձկանի դիերն այս ամսվա սկզբին փոխանցվել են սիրիա-թուրքական սահմանին գտնվող հարազատներին: Սպանվածների հարազատները The Washington Post-ին պատմել են, որ նրանք հավաքագրվել են Սիրիայում զինված խմբավորումների կողմից, որոնց աջակցում է Թուրքիան: Վարձկաններին խոստացվել է ամսական աշխատավարձ՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը մասնակցելու համար:

Նրանք հակամարտության գոտի են մեկնել Թուրքիայի հարավային հատվածից: Հայաստանի, Ֆրանսիայի, Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ մարտերին մասնակցում են Մերձավոր Արևելքի գրոհայիններ, գրում են լրատվամիջոցները՝ հղում անելով աղբյուրներին:

Միևնույն ժամանակ, Անկարան պնդում է, որ Թուրքիան չի զբաղվում սիրիական ընդդիմության մարտիկների Լեռնային Ղարաբաղ գործուղմամբ, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Բաքուն վարձկաններ չի օգտագործում, և ոչ ոք չի կարող հակառակն ապացուցել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ