Վահագն Ասատրյանին հետմահու կշնորհվի ՀՀ Ազգային հերոսի կոչում

Գոհար Ստեփանյան 15.10.2020 - 10:50
15.10.2020 - 10:50 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդել է ՀՀ նախագահին N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին:

Այս մասին տեղեկացնում է վարչապետը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: «Հանրապետության նախագահին միջնորդություն եմ ներկայացրել N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին: Գնդապետ Ասատրյանը հերոսաբար զոհվել է երկու օր առաջ՝ հայրենիքը թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայից պաշտպանելիս»,-նշել է ՀՀ վարչապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ