«LEAD4Shirak»-ի նոր փուլը՝ նոր հնարավորություն Շիրակի համար

Հրաչ Սահակյան 22.02.2022 - 16:19
22.02.2022 - 16:19 դիտում

Տեղի ունեցավ «LEAD4Shirak» ծրագրի Տեղական ակտիվ խմբերի գործընկերության հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը։ Նշենք որ «LEAD4Shirak»-ը հանդես է գալիս որպես գյուղական համայնքների զարգացման ուղի Հայաստանում: Ծրագրի դոնորը Եվրոպական միությունն է, գործընկեր պետական կառույցները՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն ու էկոնոմիկայի նախարարությունը: Այն իրականացնում է Ավստիրական զարգացման գործակալությունը: Ծրագրում ընդգրկված Շիրակի մարզի հյուսիսի եւ հարավի համայնքների ներկայացուցիչներից Հարություն Հարությունյանը Շիրակի մարզի Ամասիա համայնքից է, այսինքն՝ հյուսիսից, տեղական ակտիվ խմբերի միջոցով քննարկվել ու հետազոտվել են իրենց բնակավայրի ունեցած ռեսուրսները , ըստ որի էլ ունեն գյուղի զարգացման իրենց գաղափարը, որն արտահայտված է տեղական զարգացման ռազմավարությունում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ