Human Rights Watch-ը Ռուսաստանում ճանաչվել է «անցանկալի կազմակերպություն»

Աստղիկ Խաչատրյան 28.11.2025 - 20:41
28.11.2025 - 20:41 դիտում

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ընդգրկել է այսպես կոչված «անցանկալի կազմակերպությունների» ցանկում։

Human Rights Watch-ը գործում է 1978 թվականից և հետևում է մարդու իրավունքների խախտումներին ավելի քան 70 երկրներում։

Կազմակերպության կայքը Ռուսաստանում արգելափակվել է 2022 թվականին՝ Ուկրաինայում պատերազմն սկսվելուց հետո։ Ռուսաստանում վարչական և քրեական պատասխանատվություն է նախատեսված «անցանկալի կազմակերպությունների» գործունեությանը մասնակցելու համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ