Մարդասիրական օգնություն պատերազմի հետեւանքով Արցախից Գյումրի ժամանած ընտանիքներին

Աննա Կոստանյան 4.08.2021 - 17:35
4.08.2021 - 17:35 դիտում

Սա Գեւորգն է:Նա 10 տարեկան է:Իր ու հորեղբոր ընտանիքի հետ տղան Գյումրի է հասել Արցախի Քաշաթաղի շրջանից: Արցախյան վերջին պատերազմից հետո,Կումայրի գյուղում թողնելով իրենց տունն ու առօրյան,տեղափոխվել եւ ժամանակավոր բնակություն են հաստատել Գյումրիում:Գեւորգի համար սկզբում դժվար էր:Նոր միջավայրին հարմարվելը հեշտ չէր:Այս հարցում Գեւորգին եւ նրա նման 3-18 տարեկաններին օգնության ձեռք մեկնեց Վորլդ Վիժն Հայաստանը: Եվրամիության հետ համատեղ Վորլդ Վիժն Հայաստան Գյումրու տարածքային ծրագրերի գրասենյակը նախաձեռնեց «գործել հիմա եւ անհապաղ» մարդասիրական օգնություն պատերազմի հետեւանքով Արցախից ժամանած ընտանիքներին: Պատերազմից տուժած ընտանիքներն ապահովվել են առաջին անհրաժեշտության պարագաներով:

0 մեկնաբանություն
0