Flyone Armenia-ն վերսկսում է Երևան-Լիոն-Երևան և Երևան-Փարիզ-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը

Աննա Կոստանյան 30.05.2022 - 14:39
30.05.2022 - 14:39 դիտում

Flyone Armenia ավիաընկերությունը հունիսի 17-ից վերսկսում է Երևան-Լիոն-Երևան, Երևան-Փարիզ-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը:

Երևան-Լիոն-Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Լիոնի «Սենտ Էքզյուպերի» օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Երևան-Փարիզ-Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Փարիզի «Շառլ դը Գոլ» միջազգային օդանավակայան կիրականցվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին:

Flyone Armenia-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ