FLYONE ARMENIA-ն կիրականացնի թռիչքներ Երևան-Բաթումի-Երևան երթուղով

Աննա Կոստանյան 7.11.2025 - 17:51
7.11.2025 - 17:51 դիտում

FLYONE ARMENIA հայկական առաջին ազգային ավիաընկերությունը 2026 թվականի մայիսի 25-ից սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան – Բաթումի – Երևան երթուղով։

Երևան – Բաթումի – Երևան չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Վրաստանի Բաթումի միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

Նոր ուղղությունը զբոսաշրջիկներին հնարավորություն կտա վայելելու Սև ծովի ափամերձ հանգստավայրի ամառային մթնոլորտը, վառ գույներն ու Վրաստանի հարազատ հյուրընկալությունը։

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ