«Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում մեկնարկեց Հայաստանի Ազգային օրը

Աստղիկ Խաչատրյան 30.01.2022 - 21:02
30.01.2022 - 21:02 դիտում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 30-ին մասնակցել է «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի ազգային օրվա պաշտոնական բացման արարողությանը։ Ցուցահանդեսի գլխավոր՝ Ալ Վասլ Պլազա կենտրոնական հրապարակում ՀՀ պետական օրհներգի ներքո բարձրացվեց հայկական եռագույնը։
«Ազգային օրվա պաշտոնական բացման իմ ելույթում կարեւորել եմ աշխարհում գիտության, մշակույթի եւ տեխնոլոգիաների զարգացման գործում հայ գիտնականների եւ նորարարների անգնահատելի ներդրումը՝ ներկայացնելով նորարարություններ, որոնք բեկումնային են եղել մարդկության առաջընթացի համար։
Ընդգծել եմ Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի գրավչությունները, առանձնացրել հատկապես տնտեսության այն ոլորտները, որոնք կարող են առավել գրավիչ լինել օտարերկրյա ներդրողների համար։
Հայաստանի մասնակցությունը նման մեծամասշտաբ ցուցահանդեսներին կարեւոր է երկրի ճանաչելիության բարձրացման, նոր համագործակցությունների հաստատման եւ դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից». մանրամասնել է նախարարը»։

📣 «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում մեկնարկեց Հայաստանի Ազգային օրը. ցուցահանդեսի գլխավոր՝ Ալ Վասլ Պլազա կենտրոնական հրապարակում ՀՀ պետական օրհներգի ներքո բարձրացվեց հայկական եռագույնը։

«Ազգային օրվա պաշտոնական բացման իմ ելույթում կարեւորել եմ աշխարհում գիտության, մշակույթի եւ տեխնոլոգիաների զարգացման գործում հայ գիտնականների եւ նորարարների անգնահատելի ներդրումը՝ ներկայացնելով նորարարություններ, որոնք բեկումնային են եղել մարդկության առաջընթացի համար։

Ընդգծել եմ Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի գրավչությունները, առանձնացրել հատկապես տնտեսության այն ոլորտները, որոնք կարող են առավել գրավիչ լինել օտարերկրյա ներդրողների համար։

Հայաստանի մասնակցությունը նման մեծամասշտաբ ցուցահանդեսներին կարեւոր է երկրի ճանաչելիության բարձրացման, նոր համագործակցությունների հաստատման եւ դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից». մանրամասնել է նախարարը»։

📄Ներկայացնում ենք նախարար Վահան Քերոբյանի ելույթը Հայաստանի Ազգային օրվա պաշտոնական բացման արարողությանը:

Опубликовано ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Воскресенье, 30 января 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ