COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են

14.10.2026 - 14:21 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ ավարտական փուլում են առաջիկա օրերին Երևանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները:

69994_b.jpg (1.14 MB)69991_b.jpg (574 KB)

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է կատարված աշխատանքներին: Ընդգծվել է, որ բոլոր ուղղություններով աշխատանքներն իրականացվել են ըստ նախատեսված ծրագրի։ Վարչապետը շրջել է համաժողովի նիստերի, պատվիրակությունների աշխատանքի, մամուլի, տեխնիկական սպասարկման և այլ գործառույթների համար նախատեսված տարածքներում, ծանոթացել ենթակառուցվածքային և տեխնիկական հագեցվածությանը, լոգիստիկ հասանելիության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։

69988_b.jpg (734 KB)69990_b.jpg (672 KB)69989_b.jpg (596 KB)69986_b.jpg (821 KB)

Վարչապետը կարևորել է միջգերատեսչական արդյունավետ համագործակցությամբ COP17-ի բարձր մակարդակով անցկացումը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ