CNN-ը, MS NOW-ն և Politico-ն դատի են տվել Թրամփին՝ Սպիտակ տուն իրենց լրագրողների մուտքն արգելելու համար

Աստղիկ Խաչատրյան 21.09.2026 - 19:09
21.09.2026 - 19:09 դիտում

Ամերիկյան երեք ընկերություն՝ CNN-ը, MS NOW-ն և Politico-ն, հայց են ներկայացրել Կոլումբիայի շրջանի դատարան՝ պահանջելով վերականգնել իրենց լրագրողների մուտքը Սպիտակ տուն, ասվում էլրատվամիջոցների համատեղ հայտարարության մեջ:

Լրատվական գործակալությունները նշում են, որ նախագահի վարչակազմը առանց նախնական նախազգուշացման կամ գործընթացի, հետ է կանչել Սպիտակ տուն CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքի թույլտվությունները, քանի որ համաձայն չեն իրադարձությունների նրանց լուսաբանման հետ:

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողներն այլևս չեն կարողանա լուսաբանել Սպիտակ տան միջոցառումները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ