CBS լրատվամիջոցի տնօրենն աշխատակիցների ատելության խոսքի համար ներողություն է խնդրել հայերից

Հրաչ Սահակյան 17.10.2020 - 22:06
17.10.2020 - 22:06 դիտում

Ամերիկյան CBS հեռուստառադիոընկերության տնօրեն Ջորջ Չիքսը ներողություն է խնդրել հայ համայնքի անդամներից այն բանի համար, որ իր աշխատակիցներն ատելության խոսք են հնչեցրել Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դեմ խաղաղ ցույց անող հայերի հասցեին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Los Angeles Times-ը:

CBS-ի տնօրենը նամակ է հղել Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս Արմեն Բայբուրդյանին` ներողություն խնդրելով ընկերության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Նամակում Չիքսը նշել է, որ ընկերության շենքի մոտ հայ համայնքի ներկայացուցիչների կազմակերպած ցույցի ժամանակ լրատվամիջոցի աշխատակիցներից երկուսն ատելություն պարունակող արտահայտություններ են հնչեցրել հայ ցուցարարների հասցեին: Ընկերության ղեկավարությունը տեղեկացրել է, որ այդ աշխատողների գործունեությունը դադարեցվել է՝ նշելով, որ նախկին աշխատակիցների և CBS-ի արժեքները չեն համապատասխանում միմյանց:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ