Baykar ընկերությունը Ռուսաստանին «Բայրաքթար» չի վաճառի, քանի որ աջակցում է Ուկրաինային. Հալուք Բայրաքթար

Աննա Կոստանյան 19.07.2022 - 14:45
19.07.2022 - 14:45 դիտում

Թուրքական Baykar Makina ընկերությունն իր անօդաչու թռչող սարքերը չի վաճառի Ռուսաստանին: Այդ մասին CNN-ի հետ հարցազրույցում հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը։

«Մենք երբեք նման բան չէինք անի, որովհետև աջակցում ենք Ուկրաինայի ինքնիշխանությանը և Ռուսաստանին այդ երկրի դիմակայությանը»,- ասել է Բայրաքթարը:

Նրա խոսքով՝ Baykar-ը հպարտ է, որ թուրքական անօդաչուները դարձել են Ուկրաինայի անկախության համար պայքարի խորհրդանիշներից մեկը։

Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հայտնել էր, որ Կիևը դարձել է «բայրաքթարների» ամենախոշոր գնորդներից մեկը։ Իսկ Baykar գործարանը մոտ ապագայում կկենտրոնանա միայն Ուկրաինայի հետ գործակցության վրա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ