2022 թ. առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղու» գնացքներով փոխադրվել է 220,5 հազար ուղևոր

Աննա Կոստանյան 19.07.2022 - 14:42
19.07.2022 - 14:42 դիտում

Հունիսի 14-ին մեկնարկած ուղևորափոխադրումների ամառային սեզոնի առաջին ամսվա ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը միջազգային հաղորդակցությունում փոխադրել է 7007 ուղևոր: Այդ թիվն ավելի քան կրկնակի գերազանցում է 2021 թվականի նույն ցուցանիշը։ 2021 թվականի ամառային փոխադրումների առաջին ամսվա ընթացքում միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 3218 ուղևոր։ Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղուց»:

Ընդհանուր առմամբ փոխադրված ուղևորներից 3832-ը օգտվել է Բաթումի միջազգային գնացքի ծառայությունից, 3175-ը՝ Թբիլիսիի:

Ամառային սեզոնին գործում է երկու առանձին գնացք՝ Երևան-Թբիլիսի-Երևան ուղևորափոխադրումն իրականացվում է շաբաթական հինգ օր, իսկ Երևան-Բաթում-Երևան ուղևորափոխադրումը գործում է շաբաթական երկու օր:

Ընդհանուր առմամբ, 2022 թվականի առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գնացքներով փոխադրվել է 220,5 հազար ուղևոր, ինչը 22 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ցուցանիշից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ