ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է 2020 թ. Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Քյարամյանն ընդունել է 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների:

Հանդիպման շրջանակներում քննարկվել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ պատերազմական գործողությունների տարբեր դրվագներով քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքին վերաբերող հարցեր:

Շուրջ 30 ծնողի մասնակցությամբ ավելի քան երեք ժամ տևած հանդիպման ընթացքում Կոմիտեի նախագահը պատասխանել է ծնողների բարձրացրած մի շարք հարցադրումների և պատրաստակամություն հայտնել, ըստ անհրաժեշտության, շարունակաբար կազմակերպել համանման հանդիպումներ՝ նախաքննական մարմնի կողմից իրականացվող համապատասխան աշխատանքների վերաբերյալ համակողմանի պարզաբանումներ տրամադրելու նկատառումներով:

Related posts

ԵԱՏՄ-ի հետ ստեղծված իրավիճակը Եվրամիության հետ ընդհանրապես կապ չունի. Փաշինյան

Պետության մեջ 2-րդ պետություն կամ կառավարություն ձևավորելու բոլոր փորձերը ամենակոշտ միջոցներով կասեցվելու են

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը