Տրամադրվել է 8563 սերտիֆիկատ, որից իրացվել են 4911-ը. Արսեն Թորոսյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների բնակապահովման մասին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նատալյա Սինորյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանին՝ ԼՂ-ից տեղահանվածների բնակապահովման վերաբերյալ։

«Մենք ունենք բնակարանային ապահովման ծրագիր Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների համար, և այդ ծրագիրն իր մեկնարկի օրվանից աշխատում է։ Իհարկե, որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել՝ նաև հաշվի առնելով առաջարկները, դինամիկան, այդ թվում՝ սերտիֆիկատների գումարի ֆինանսական ավելացումները»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Անդրադառնալով տրամադրված և իրացված սերտիֆիկատների թվին՝ նախարարը նշեց. «Ես կարող եմ ասել, որ մենք երկուշաբթի օրվա դրությամբ ունենք տրամադրված 8563 սերտիֆիկատ, որից իրացվել են 4911-ը, և մոտավորապես 100-ական, հարյուրին մոտ, ամեն շաբաթ ավելանում է։ Սեպտեմբերի 28-ին եղել է 8446, հիմա՝ 8563, այսինքն՝ 100-ով ավելի։ Նույնը վերաբերում է իրացումներին, այսինքն՝ երկու թվերը՝ ստացած սերտիֆիկատները և իրացված սերտիֆիկատները, ամենօրյա ռեժիմով աճում են։

Սահմանափակումներ չկան ոչ մարզերի, ոչ քաղաքների, բայց կան տարբեր արժեքներ՝ սերտիֆիկատի գնի առումով, երբ այն իրացվում է։ Մենք տարվա սկզբում ավելացրինք Երևանի հարակից համայնքների սերտիֆիկատի գումարը՝ 3 մլն-ից դարձնելով 4 մլն։ Բացի Երևանից, Հայաստանի շատ համայնքներում սերտիֆիկատի գինը 4 մլն է, իսկ սահմանամերձ համայնքներում՝ 5 մլն»,- նշեց Արսեն Թորոսյանը։

Related posts

Անհայտ կորածների հարցը նոր պահանջ չէ, այն Հայաստանի և Ադրբեջանի խոսակցության մշտական թեմաներից մեկն է. Միրզոյան

Ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել. Նիկոլ Փաշինյան

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 12-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը