Ռուսաստանում իբր ծավալվում է թոքային ժանտախտ. Ավանեսյանը մանրամասնեց՝ ինչ է արվում այս ուղղությամբ Հայաստանում

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանն անդրադարձավ Ռուսաստանում թոքային ժանտախտի ծավալման վերաբերյալ հրապարակումներին՝ հետաքրքրվելով, թե արդյոք որևէ գործողություն արվո՞ւմ է այս ուղղությամբ:

«Արդեն իսկ օպերատիվ աշխատանքային խումբն ակտիվ մոնիթորինգ է իրականացնում, թե ինչ է հրապարակվում, ինչ տեղեկատվություն է հասանելի։ Մենք, իհարկե, հետևելով այս տեղեկատվության հետագա լրացմանը, ըստ աստիճանակարգի՝ կկիրառենք անհրաժեշտ խստացված հսկողություն, ջերմաչափում նրանց նկատմամբ, ովքեր գալիս են Հայաստան, և անհրաժեշտ ամբողջ գործիքակազմը պատրաստ է՝ ըստ աստիճանակարգի կիրառման։

Այս պահին նաև աշխատում ենք ԱՀԿ-ի հետ՝ որպես այս ոլորտում գիտական և ուսումնական առումով ամենաօպերատիվ աշխատող կազմակերպության, որը մեզ էլ տեղեկատվություն է տրամադրում։ Իհարկե, պետք է ուղիղ աշխատենք և աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ ամբողջովին հասկանալու պատկերը։

Եվ ամբողջովին պատրաստ լինելու համար եթե այս ամբողջ տեղեկատվությունը, կասկածները և ընթացքը շարունակվեն, և մեր մտահոգությունները տեղին լինեն, ապա, այո, այս հիվանդությունը բավական ծանր է։ Թոքային ժանտախտի տեսակը փոխանցվում է օդակաթիլային եղանակով սերտ շփման պարագայում, և եթե ճիշտ ժամանակին համապատասխան հակաբիոտիկներով բուժում չիրականացվի, ապա դրա մահացության ռիսկը բավական բարձր է։

Այնպես որ մենք շատ ուշադիր և զգոն ենք այս հարցի հետ կապված, և բոլոր աշխատանքները համակարգված ձևով իրականացնում ենք»,- ասաց Ավանեսյանը։

Related posts

Տրամադրվել է 8563 սերտիֆիկատ, որից իրացվել են 4911-ը. Արսեն Թորոսյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների բնակապահովման մասին

Անհայտ կորածների հարցը նոր պահանջ չէ, այն Հայաստանի և Ադրբեջանի խոսակցության մշտական թեմաներից մեկն է. Միրզոյան

Ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել. Նիկոլ Փաշինյան