Տասը տարի Գյումրիում, իսկ այստեղ ստեղծված տեխնոլոգիական լուծումները՝ աշխարհի տարբեր երկրներում։ «Սիներջի Ինթերնեշնլ Սիսթըմզ» ընկերությունը նշում է Գյումրու գրասենյակի հիմնադրման տասնամյակը։ Տասը տարի առաջ բացված գրասենյակն այսօր ընկերության միջազգային նախագծերի իրականացման կարևոր օղակներից է։