ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ

Վերջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 10 ռազմական տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներում, հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով ավիացիոն աղբյուրներին։

Վերջին օրերին ԱՄՆ ռազմական ինքնաթիռներով բեռնափոխադրումներ են իրականացվել նաև Մերձավոր Արևելքի ԱՄՆ ռազմաբազաներ, այդ թվում՝ Հորդանանում, Սաուդյան Արաբիայում, Կատարում և Քուվեյթում։

Պարբերականի համաձայն՝ բեռի պարունակությունը անհայտ է, սակայն ենթադրվում է, որ այն կապված է տարածաշրջանում օդային պաշտպանությունը ամրապնդելու ԱՄՆ միջոցառումների հետ՝ Իրանի դեմ հնարավոր դիմակայության նոր փուլի նախաշեմին:

Չորեքշաբթի The Wall Street Journal-ը հաղորդել էր, որ ԱՄՆ զինված ուժերը Տեխասից Իսրայել են ուղարկում Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր՝ տարածաշրջանում օդային պաշտպանությունն ամրապնդելու համար։

Ըստ Associated Press-ի` ԱՄՆ դաշնակիցները նաև զգուշացվել են իրենց էներգետիկ օբյեկտների և մյուս կարևոր ենթակառուցվածքների դեմ Իրանի հնարավոր պատասխան հարվածների մասին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել նոր հարվածներ հասցնելու մասին։ Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը պահպանում է գործողությունների բոլոր տարբերակները, որպեսզի թույլ չտա Իրանին միջուկային զենք ստանալ:

 

Related posts

Վազգեն Թևանյանը` ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

Հայաստան-Ֆրանսիա համագործակցություն՝ փրկարարական կարողությունների ամրապնդման ուղղությամբ