Փաշինյանն արձագանքել է իշմար տալու ընդդիմադիր պատգամավորի խնդրանքին

Դուք մեզ մեղադրում եք, որ մենք տվյալների հիման վրա ինչ-որ նախնական եզրակացություններ ենք անում։ Դուք արդեն այդ դեպքի պատճառով չորրորդ համաշխարհային պատերազմն եք սկսել, ռազմական դրություն եք հայտարարել, ամբողջ տեխնիկան հանել եք, բոլոր ուղղություններով համազարկերով հարվածում եք։ Էս ո՞ւր ենք ընկել։ Այդ մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արձագանքելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանի հարցին` ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանցի զինվորը հանցագործություն է արել. մտել է մի քանի տուն, մտել է կնոջ տուն, կրակել է կնոջ վրա, ահաբեկել է երեխաներին, ահաբեկված են գյուղը, հայ հասարակությունը։ Հիմա դուք փորձում եք ձեր նախնական հայտարարություններով սվաղել։ Եթե խնդիր կա արտահանձնելու, և չեք կարողանում դա որևէ ձևով կանխել, ձեզ մոտ չի ստացվում կամ չեք կարողանում, իշմար տվեք, հասկանանք»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։

Փաշինյանն արձագանքել է «իշմար» տալու նրա խնդրանքին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Related posts

TRIPP-ի շուրջ աժիոտաժը չի համապատասխանում իրականությանը․ Իրանում բավարարված են գործընթացի թափանցիկությամբ

Եվրահանձնաժողովը մտահոգված է Ռուսաստանում թոքային ժանտախտի հնարավոր բռնկմամբ

Ռուսաստանում իբր ծավալվում է թոքային ժանտախտ. Ավանեսյանը մանրամասնեց՝ ինչ է արվում այս ուղղությամբ Հայաստանում